Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են Չաբահար նավահանգստի զարգացման և Հյուսիս-Հարավ երթուղու զարգացման հարցը, որը պետք է անցնի նաև Հայաստանով

Իրանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են  Չաբահար նավահանգստի զարգացման և Հյուսիս-Հարավ երթուղու զարգացման հարցը, որը պետք է անցնի նաև Հայաստանով
Տարածաշրջան
23:37, 15 январь 2024
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ընդունել է իր հնդիկ պաշտոնակցին․ հաղորդում է Irna-ն։

«Այսօր Թեհրանում ընդունեցի Հնդկաստանի արտաքին գործերի նախարար պարոն Սուբրամանիամ Ջայշանքարին և քննարկեցի միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումները։ Շարունակելով՝ մենք վերանայեցինք նաև Շանհայի համագործակցության կազմակերպությունում և BRICS-ում զարգացող երկկողմ և բազմակողմ հարաբերությունները, ռազմավարական կապերը, Չաբահար նավահանգստի զարգացումը և հյուսիս-հարավ տարանցիկ երթուղու կարևորությունը»,- ասել է Աբդոլլահիանը։


Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո  Հայաստան ժամանած Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի հետ քննարկել էր «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հետ կապված ընթացիկ զարգացումներն ու այս առնչությամբ հետագա անելիքները։ Իսկ Իրանում Հնդկաստանի դեսպան Հադդամ Ջարմենդրայն ասել էր․ «Մենք պլանավորում ենք Չաբահարի արևմտյան մասն ու Հնդկական օվկիանոսը Հայաստանի տարածքով կապել Եվրասիայի ու Հելսինկիի հետ՝ ստեղծելով «Հյուսիս-Հարավ» միջանցքը»:


Անահիտ Խաչատրյան