Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵԽԽՎ-ն մտադիր է պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ. պատճառը հայտնի է

ԵԽԽՎ-ն մտադիր է պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ. պատճառը հայտնի է
Տարածաշրջան
15:23, 22 январь 2024
ԵԽԽՎ-ն ծրագրում է սահմանափակել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները՝ երկրի կողմից կազմակերպության սկզբունքները խախտելու համար: Այս «Եվրոպական պրավդա»-ին հայտնել են Ստրասբուրգում այս քայլին քաջածանոթ մի քանի աղբյուրներ:  
 
Ըստ այդմ՝ Ադրբեջանի համար սահմանափակումներ նախաձեռնելու հիմնարար որոշումն արդեն կայացվել է ԵԽԽՎ նախագահական կոմիտեի մակարդակով։ Կեսօրից հետո՝ լիագումար նիստի մեկնարկով, պատգամավորները պաշտոնապես կնախաձեռնեն այս ընթացակարգը՝ ամենայն հավանականությամբ Գերմանիայի ներկայացուցչի պաշտոնական նախաձեռնությամբ։

«Երկրի դեմ պաշտոնական դժգոհությունը կլինի այն, որ փետրվարին կայանալիք Ադրբեջանի նախագահի ընտրություններին ԵԽԽՎ դիտորդների չեն հրավիրել։ Դժգոհություն կա նաև այն պատճառով, որ Ադրբեջանը հրաժարվել է ԵԽԽՎ զեկուցողներին թույլ տալ մտնել Լաչինի միջանցք»,- գրել է «Եվրոպական պրավդա»-ն։

Մինչ այս՝ սկսած 2014 թվականից, Խորհրդարանական վեհաժողովը նմանատիպ ընթացակարգ էր սահմանել Ռուսաստանի դեմ։ Այն գործընթացները, որոնք նա սկսել էր, ի վերջո հանգեցրել էին Եվրախորհրդում խորը ճգնաժամի և նախապատրաստել ֆոն 2022 թվականին Ռուսաստանին այդ կազմակերպությունից արագ բացառելու համար։