Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եվրախորհրդարանում ԼՂ-ի մշակութային և կրոնական ժառանգությունը պահպանելու թեմայով համագումար կանցկացվի

Եվրախորհրդարանում ԼՂ-ի մշակութային և կրոնական ժառանգությունը պահպանելու թեմայով համագումար կանցկացվի
Տարածաշրջան
18:29, 24 январь 2024
Եվրոպական խորհրդարանում հունվարի 24-ին կանցկացվի Լեռնային Ղարաբաղի մշակութային և կրոնական ժառանգությունը պահպանելու թեմայով համագումար։

«Պահպանել Լեռնային Ղարաբաղի մշակութային և կրոնական ժառանգությունը» խորագրով համագումարին ընդառաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Եվրոպական խորհրդարանի սլովակ պատգամավոր Միրիամ Լեքսմանը հայտարարել է, որ բռնի տեղահանված արցախցիները տառապում են մարդկության աչքի առաջ, իսկ հայկական ինքնատիպ մշակութային ու կրոնական ժառանգությունը ոչնչացվում է, իսկ Ադրբեջանի այդ քայլն անպատիժ է մնում։

«Քրիստոնեական և հրեական մշակույթն Արևմտյան քաղաքակրթության հենասյունն են, և մենք պետք է պետք է դա պահպանենք միայն խոսքով, այլ գործով։ Այո, ԵՄ-ն այսօր գազի կարիք ունի, որի համար պայմանագիր է ստորագրել Ադրբեջանի հետ, բայց մենք իրավունք չունենք կասկածի տակ դնել կամ անտեսել ԵՄ-ի արժեհամակարգը», - նշել է Լիքսմանը։