Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սկանդալ. Բաքուն ԵԱՀԿ դիտորդին արտաքսել է երկրից

Սկանդալ. Բաքուն ԵԱՀԿ դիտորդին արտաքսել է երկրից
Տարածաշրջան
14:29, 05 февраль 2024
Ադրբեջանում ԵԱՀԿ դիտորդական առաքելության հետ կապված սկանդալ է տեղի ունեցել։ Մասնավորապես, Շվեյցարիայի Ավետարանական ժողովրդական կուսակցության անդամ, պատգամավոր, ԵԱՀԿ դիտորդական առաքելության անդամ Նիկ Գուգերին թույլ չեն տվել մուտք գործել Ադրբեջան:

Ցյուրիխի օդանավակայան, շաբաթ, կեսօր. Շվեյցարիայի Ավետարանական ժողովրդական կուսակցության Ազգային խորհրդի անդամ Նիկ Գուգերը վերադառնում է ուղևորությունից, որը հայտնվելու է  միջազգային լուրերի վերնագրերում, գրում է շվեյցարական Blick թերթը։

Գուգերը վրդովված է։ Միջադեպի մասին շաբաթ վաղ առավոտյան տեղեկացել է երկրի արտգործնախարար Իգնացիո Կասիսը։
 
Միջադեպն իրականում պայթյունավտանգ է, ընդգծել է շվեյցարական պարբերականը։
 
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է պարբերականին, որ տեղեկացված է դեպքի մասին։
 
Այն փաստը, որ ԵԱՀԿ գրանցված դիտորդին թույլ չեն տալիս երկիր մուտք գործել, դիվանագիտական վիրավորանք է և չափազանց հազվադեպ է պատահում, ընդգծում է Blick-ը։