Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանում Չեխիայի դեսպանատունը կապ է հաստատել սահմանը հատած և ձերբակալված Չեխիայի քաղաքացու ընտանիքի հետ. Պետր Պիրունչիկ

Ադրբեջանում Չեխիայի դեսպանատունը կապ է հաստատել սահմանը հատած և ձերբակալված Չեխիայի քաղաքացու ընտանիքի հետ. Պետր Պիրունչիկ
Տարածաշրջան
15:21, 05 февраль 2024
Շաբաթ օրը Ադրբեջանը ձերբակալել էր Հայաստանից սահմանն ապօրինի հատած Չեխիայի քաղաքացու։
Նա բերման էր ենթարկվել Հայաստանի հետ սահմանային գոտու անցակետերից մեկում։ Դեպքի առթիվ Ադրբեջանում քրեական գործ էր հարուցվել սահմանն ապօրինի հատելու հոդվածով։

Հայաստանում Չեխիայի դեսպան Պիտեր Պիրենչուկը Civic.am-ին հայտնեց, որ այս պահին հետաքննություն է ընթանում։ 
«Բաքվում Չեխիայի դեսպանատունը կապ է հաստատել քաղաքացու ընտանիքի հետ և փորձում է կապվել նաև կալանավորի հետ», - ասաց Պիրենչուկը։

Չեխիայի քաղաքացու մտադրության և Հայաստանում նրա գտնվելու նպատակի ու կարգավիճակի մասին, ինչպես տեղեկացրեց դեսպանը, իրենք առայժմ որևէ տեղեկություն չունեն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պիրենչուկը հայտնել էր, որ Չեխիայի քաղաքացին որևէ կապ չի ունեցել Հայաստանում ԵՄ առաքելության հետ։ 

Ադրբեջանում էլ տարակուսանք էին հայտնել, թե ինչպե՞ս է չեխին հաջողվել անցնել ականապատ հատվածն ու հայտնվել Ադրբեջանում:
 
Վովա Հակոբյան