Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատումը նոր հորիզոններ է բացահայտելու երկկողմ գործակցությունն առավել ընդլայնելու համար․ վարչապետ

ՀՀ և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատումը նոր հորիզոններ է բացահայտելու երկկողմ գործակցությունն առավել ընդլայնելու համար․ վարչապետ
Տարածաշրջան
19:43, 09 февраль 2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու առիթով:
 
Ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն եմ մաղթում կարևոր և պատասխանատու այդ առաքելությունն ի շահ Վրաստանի և վրացի ժողովրդի ծառայեցնելու գործում:
 
Բարեկամ Վրաստանի հետ բազմաոլորտ համագործակցության զարգացումն ու խորացումը Հայաստանի կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։
 
Հավատացած եմ, որ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատումը նոր հորիզոններ է բացահայտելու բոլոր ոլորտներում երկկողմ գործակցությունն առավել ընդլայնելու համար:
 
Վերահաստատում եմ Հայաստանի կառավարության և անձամբ իմ պատրաստակամությունը սերտորեն համագործակցել Ձեր ղեկավարած կառավա­րության հետ՝ ի բարօրություն մեր երկրների ու եղբայրական ժողովուրդների»: