Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի ԱԳՆ-ն հակադարձել է Բորելի երեկվա հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն հակադարձել է Բորելի երեկվա հայտարարությանը
Տարածաշրջան
11:08, 14 февраль 2024
Ադրբեջանի ԱԳՆ-ն հակադարձել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի երեկվա հայտարարությանը:
 
Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ադրբեջանը դատապարտում և մերժում է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի անհիմն մեղադրանքները, որոնք նա հնչեցրել է փետրվարի 13-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում։  
Ժոզեպ Բորելի կողմից հայկական կողմին արդարացնելը գնահատվում է որպես Հայաստանի ռազմական սադրանքի անտեսում։ Ցավոք, ԵՄ-ն անտեսում է հինգ ամսվա կայունությունից հետո ադրբեջանցի զինվորի վիրավորվելը դիպուկահարի կրակոցից՝ առանց որևէ սադրիչ գործոնների։ Սադրանքին ի պատասխան Ադրբեջանի ձեռնարկած քայլերը միանգամայն համարժեք էին և կրում էին լոկալ բնույթ։ Այս միջոցները նաև կանխեցին ռազմական էսկալացիան ընդլայնելու Հայաստանի փորձերը»։