Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանի հետ խաղաղության բանակցությունները կավարտվեն պայմանագրի ստորագրմամբ

Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանի հետ խաղաղության բանակցությունները կավարտվեն պայմանագրի ստորագրմամբ
Տարածաշրջան
18:22, 11 март 2024
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է, որ իր ղազախ գործընկեր Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցությունների գործընթացը։

«Այսօր մենք մանրամասն քննարկել ենք տարածաշրջանային խնդիրները։ Ես Կասիմ-Ժոմարտ Կեմելևիչին տեղեկացրել եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցությունների ընթացքի մասին և հույս հայտնել, որ այդ գործընթացը կավարտվի խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, և կշրջենք մեր պատմության այդ դժվարին ու սև էջը։ 

Մենք երախտապարտ ենք Ադրբեջանի ինքնիշխանության վերականգնման հարցում համերաշխության խոսքերի համար։ Եվ, իհարկե, Ադրբեջանում, կարծում եմ, բոլորը գիտեն, որ Ղազախստանը մեր հուսալի բարեկամն ու դաշնակիցն է»,- ասել է պետության ղեկավարը։
 
Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 11-ին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը այցելել է Ադրբեջան։