Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բոնոն և Ալիևը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Բոնոն և Ալիևը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Քաղաքականություն
21:03, 03 август 2023
Այսօր Բաքվում ընդունելով Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Լուի Բոնոյին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերահաստատել է Հայաստանի հետ խաղաղ գործընթացը շարունակելու Բաքվի վճռականությունը՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում հնարավոր կլինի արդյունքների հասնել.գրում է 1lurer.am-ը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացը։

Անդրադարձել է կատարվել նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Իլհամ Ալիևի հեռախոսազրույցի ընթացքում բարձրացված հարցերին, մասնավորապես՝ Լաչինի միջանցքի արգելափակմանը և ԼՂ-ում ստեղծված հումանիտար իրավիճակին։