Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի ԱԳ նախարարը և ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը քննարկել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացը

Ադրբեջանի ԱԳ նախարարը և ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը քննարկել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացը
Քաղաքականություն
19:27, 17 апрель 2023

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս (Լու) Բոնոն քննարկել են Երևանի և Բաքվի միջև խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունների հեռանկարները։


«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին ապրիլի 17-ին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:


«Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացի հետագա հեռանկարները, ինչպես նաև հարաբերությունների կարգավորման այլ բաղադրիչներ»,- ասվում է տեքստում: