Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«ԱՄՆ պատրաստ է սատարել խաղաղության գործընթացը». Լուիս Բոնո

«ԱՄՆ պատրաստ է սատարել խաղաղության գործընթացը». Լուիս Բոնո
Միջազգային
18:15, 24 май 2023
ԱՄՆ պետական դեպարտամենտի Կովկասի բանակցությունների հարցով ավագ խորհրդական Լուիս Բոնոն Բաքվում հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը, «Խաղաղության ու միջպետական հարաբերությունների մասին» համաձայնագրի նախագիծը, վերջին հանդիպումների արդյունքները և բանակցային հեռանկարը:

Բայրամովը Բոնոյին ներկայացրել է Ադրբեջանի դիրքորոշումը հաղորդակցության ուղիների վերաբացման և սահմանազատման հարցերում:

ԱՄՆ պաշտոնյան վերահաստատել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ողջ ուժով աջակցել խաղաղության գործընթացը: Նա ասել է, որ տարածաշրջանի զարգացման համար խաղաղություն և անդորր են անհրաժեշտ:

Երկու դիվանագետները քննարկել են նաև ադրբեջանա-ամերիկյան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: