Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լուիս Բոնոն համագործակցելու է ԵՄ-ի ու ԵԱՀԿ-ի հետ՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը

Լուիս Բոնոն համագործակցելու է ԵՄ-ի ու ԵԱՀԿ-ի հետ՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը
Քաղաքականություն
10:23, 02 февраль 2023
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը մանրամասներ է հրապարակել պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Լուիս Բոնոյին կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական նշանակելու որոշման վերաբերյալ։

«Այս պաշտոնում Բոնոն կաշխատի տարածաշրջանային առաջնորդների հետ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացն առաջ մղելու և Ռուսաստանի կողմից Վրաստանի ինքնիշխան տարածքի շարունակվող օկուպացիայի խնդիրները լուծելու համար: 
 
Բոնոն աշխատանքի մեծ փորձ ունի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում և Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակում՝ որպես գործերի ժամանակավոր հավատարմատար և Սուրբ Աթոռի ներկայացուցիչ: Նա նաև աշխատել է որպես Ազգային անվտանգության խորհրդի Բասրայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն, պետքարտուղարի տեղակալի խորհրդական և տնտեսական ու բիզնեսի հարցերով պետքարտուղարի տեղակալի խորհրդական:  

Միացյալ Նահանգները հակված է օգնություն ցուցաբերելու Հայաստանին և Ադրբեջանին՝ կնքելու համար խաղաղության համապարփակ համաձայնագիր՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական լուծումը: Պարոն Բոնոն երկկողմ համագործակցություն կունենա համախոհ գործընկերների հետ՝ ներառյալ Եվրամիությունն ու միջազգային այնպիսի կազմակերպությունները, ինչպիսին ԵԱՀԿ-ն է, առաջ մղելու համար Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։