Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ահա թե ինչպես են լուծվում ձգձգվող հակամարտությունները». Ալիևը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին

«Ահա թե ինչպես են լուծվում ձգձգվող հակամարտությունները». Ալիևը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին
Տարածաշրջան
11:25, 18 март 2024
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին խոսել է երկար տարիներ «ադրբեջանական հողերի բռնազավթման» մասին և հավելել, որ արդեն 3 տարի է՝ այդ հարցերն այլևս քննարկման թեմա չեն: «Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը 2020թ. Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ընթացքում և անցյալ տարվա սեպտեմբերին կայացած հակաահաբեկչական գործողության ժամանակ»,- ասել է Ալիևը: 

Նրա խոսքով՝ «դա լավ օրինակ է այն բանի, թե ինչպես կարելի է լուծել ձգձգվող հակամարտությունները: Մենք օգտագործել ենք մեր ինքնապաշտպանության իրավունքը՝ հիմնված ՄԱԿ-ի Կանոնադրության վրա»:

«Բռնազավթման ժամանակ, ցավոք, բանակցությունները ոչ մի արդյունքի չեն հանգեցրել։ Իրականում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը 28 տարի ոչ մի արդյունք չի տվել»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահը։