Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման նպատակն է մեկուսացնել Ադրբեջանին». Ալիևը բողոքել է Չավուշօղլուին

«ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման նպատակն է մեկուսացնել Ադրբեջանին». Ալիևը բողոքել է Չավուշօղլուին
Տարածաշրջան
16:25, 05 апрель 2024
ԱՄՆ-ԵՄ-Հայաստան եռակողմ հանդիպումը ուղղված է Հարավային Կովկասում համագործակցության դեմ և Ադրբեջանին մեկուսացնելու նպատակ ունի։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախկին արտգործնախարար, Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր և ՆԱՏՕ-ի ԽՎ պատվիրակության ղեկավար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը։

Ալիևի խոսքով՝ այդ կերպ ստեղծվում է սպառնալիքի ևս մեկ աղբյուր Հարավային Կովկասի համար։ Հիշեցնենք, որ այսօր Բրյուսելում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը: