Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իսրայելի և Իրանի միջև «կայուն հակամարտության» ռիսկ կա. Թուրքիայի ԱԳՆ

Իսրայելի և Իրանի միջև «կայուն հակամարտության» ռիսկ կա. Թուրքիայի ԱԳՆ
Տարածաշրջան
15:01, 19 апрель 2024
Թուրքիայի ԱԳՆ-ի կարծիքով՝ ռիսկ կա, որ Իրանի և Իսրայելի միջև լարվածությունը կայուն հակամարտության կվերածվի։

«Վտանգ կա, որ լարվածությունը, որը սկսվել է միջազգային իրավունքի խախտումով Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա իսրայելական հարձակմամբ, կարող է վերածվել կայուն հակամարտության՝ վերջին իրադարձություններից հետո: Մենք ուշադիր հետևում ենք դեպքերի զարգացումներին: Կոչ ենք անում բոլոր կողմերին ձեռնպահ մնալ քայլերից, որոնք կարող են հանգեցնել ավելի լայն հակամարտությունների»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Միջազգային հանրության առաջնահերթությունը պետք է լինի «Գազայում կոտորածին վերջ տալը» և տարածաշրջանում «կայուն խաղաղության հասնելը» պաղեստինյան պետության ստեղծման միջոցով, նշել է Թուրքիայի ԱԳՆ-ն։