Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Դուք կույր եք, դուք համր եք»․ Լաչինի միջանցքի հարցով բողոքի ակցիա Թբիլիսիում՝ ընդդեմ տեղի լրատվականների լռության

«Դուք կույր եք, դուք համր եք»․ Լաչինի միջանցքի հարցով  բողոքի ակցիա Թբիլիսիում՝ ընդդեմ  տեղի լրատվականների լռության
Տարածաշրջան
20:50, 27 январь 2023
Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցով այսօր բողոքի ակցիա է տեղի ունեցել հարևան Վրաստանում:

Թբիլիսիում Վրաստանի երիտասարդական միության նախաձեռնությամբ միության մի խումբ անդամներ տեղի Հանրային հեռուստաալիքի դիմաց ակցիա են կազմակերպել՝ բողոքելով Վրաստանում գործող հիմնական լրատվականների լռության դեմ։

Ցուցարարները պարզել են «Դուք համր եք», «Դուք կույր եք», «Դուք մեռած եք» ևայլ գրությամբ պաստառներ։

Թբիլիսիի կենտրոնական փողոցներից մեկի կամրջի վրա էլ օրերս տեղի հայ համայնքի երիտասարդ ակտիվիտների նախաձեռնությամբ կախվել է «120.000 մարդ, այդ թվում 30.000 երեխա շրջափակման մեջ է, սննդի և դեղորայքի խիստ պակասություն է,  կանխե՛ք հերթական ցեղասպանությունը» գրությամբ ցուցապաստառ։