Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջան` հանցագործ երկիր. ակցիա ֆուտբոլի խաղին

Ադրբեջան` հանցագործ երկիր. ակցիա ֆուտբոլի խաղին
Հասարակություն
12:55, 18 февраль 2022
ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիայի լիգայի անցումային փուլի «Մարսել» - «Ղարաբաղ» ֆուտբոլային խաղին ֆրանսահայ երկրպագուները բողոքի ակցիա են կազմակերպել մարզադաշտում:

Ինչպես տեղեկացնում է «Ռուսարմինֆո» կայքը, ադրբեջանական թիմի խաղադաշտ մտնելու պահին նրանք պարզել են Հայաստանի և Արցախի դրոշներ, ինչպես նաև մի քանի պաստառներ, որոնցից մեկի վրա անգլերեն գրված է եղել հետևյալը. «Ադրբեջանը հանցագործ երկիր է»:

Խաղն ընդհանուր առմամբ անցել է առանց լուրջ միջադեպերի և ավարտվել դաշտի տերերի վստահ հաղթանակով` 3:1: