Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հաջորդը լինելու են լեհերը». Սոլովյովը սպառնացել է հրթիռակոծել Լեհաստանի բոլոր քաղաքները

«Հաջորդը լինելու են լեհերը». Սոլովյովը սպառնացել է հրթիռակոծել Լեհաստանի բոլոր քաղաքները
Տարածաշրջան
15:32, 28 март 2023
Ռուս հեռուստահաղորդավար, պրոպագանդիստ Վլադիմիր Սոլովյովը մտադիր է մարտնչել Լեհաստանի դեմ՝ «ինչպես Իրաքում ամերիկացիները»։

«Մինչև եվրոպացիների մռութին չխփենք, եվրոպացիները ոչինչ չեն հասկանա։ Բայց այս անգամ մենք չենք հեռանա Եվրոպայից»,- հայտարարել է Սոլովյովը։

Նա պնդել է, որ Մոսկվան այլևս չի պայմանավորվելու ու հաշտվելու Եվրոպայի հետ, այլ միայն կռվելու է։ 
«Հաջորդը լինելու են լեհերը: Սրանք ուկրաինացիներ չեն, մենք նրանց չենք վերաբերվելու որպես եղբայրների ու չենք խղճալու։ Մենք կոչնչացնենք բոլոր այդ քաղաքները... Մենք կկռվենք՝ ինչպես ամերիկացիները Իրաքում: Հրթիռային հարվածներ, ավիահարվածներ, վստահ եմ, մենք ուղղակի կոչնչացնենք»,- սպառնացել է Սոլովյովը։