Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինայի և Լեհաստանի միջև փաստացի սահմաններ չկան․ Զելենսկի

Ուկրաինայի և Լեհաստանի միջև փաստացի սահմաններ չկան․ Զելենսկի
Քաղաքականություն / Աշխարհ
15:10, 05 март 2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ Ուկրաինայի և Լեհաստանի միջև փաստացի այլևս սահմաններ չկան։
Այս մասին նա ասել է քաղաքացիներին ուղղված տեսաուղերձում։

«Ուշ գիշերով ես խոսեցի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ: Մեր շփումը մշտական է: Մեր խոսակցությունները ամենօրյա են: Ես անչափ շնորհակալ եմ նրանցից յուրաքանչյուրին: Ես անչափ շնորհակալ եմ Անջեյին իր վճռականության և մեր ընդհանուր գործին՝ մարդկանց պաշտպանելուն նվիրվածության համար: Շնորհակալ եմ Անջեյի կնոջը՝ Ագատեին։ Նրանց ես անկեղծորեն ընկերներ եմ համարում»,- ասել է Զելենսկին։

Նա հավելել է, որ իրենց հաջողվել է կանխել հումանիտար ճգնաժամը սահմանին և կազմակերպել ամեն ինչ այնպես, որպեսզի հազարավոր ուկրաինացի կանանց և երեխաներին արժանապատվորեն վերաբերվեն։

«Ոչ ոք չի հարցնում, թե ինչ ազգության են նրանք, ինչ հավատք ունեն, ինչքա՞ն փող ունեն: Փաստացի, մենք այլևս սահման չունենք Լեհաստանի հետ, բարեկամ Լեհաստանի հետ: Մենք հիմա սահմանների մասին չէ, որ պետք է մտածենք»,- ասել է նախագահը։