Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանը հայտնել է ՊՆ օբյեկտի վրա ԱԹՍ-ի հարվածը կանխելու մասին

Իրանը հայտնել է ՊՆ օբյեկտի վրա ԱԹՍ-ի հարվածը կանխելու մասին
Տարածաշրջան
12:36, 05 апрель 2023
Իրանի իշխանությունները հայտնել են Սպահան նահանգում պաշտպանության նախարարության օբյեկտի վրա հարձակման անհաջող փորձի մասին, փոխանցում է Tasnim-ը։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել երեկ գիշերը։ ԱԹՍ-ն, որը փորձել է հարված հասցնել օբյեկտին, խփվել է ՀՕՊ համակարգերի կողմից։ Միջադեպի հետևանքով վնասներ չեն գրանցվել։

Հիշեցնենք, որ հունվարի 29-ի գիշերը Իրանի կենտրոնական մասում գտնվող Սպահան քաղաքում ուժեղ պայթյուն է որոտացել։ Ավելի ուշ երկրի պաշտպանության նախարարությունը հայտնել է իր ռազմական օբյեկտներից մեկի հարձակման անհաջող փորձի մասին։ Դրոններից մեկը խոցվել է, մյուս երկուսն ընկել են պաշտպանական թակարդներն ու պայթել։ Լրատվամիջոցները հայտնել են այս հարձակմանը ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր մասնակցության մասին։