Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անկարայի նահանգապետարանն արգելել է Հայոց ցեղասպանության հետ կապված միջոցառումները

Անկարայի նահանգապետարանն արգելել է Հայոց ցեղասպանության հետ կապված միջոցառումները
Տարածաշրջան
21:00, 24 апрель 2023
Անկարայի նահանգապետարանը հայտարարել է, որ արգելել է Հայոց ցեղասպանության թեմայով անցկացվելիք բոլոր պանելային քննարկումները, մամուլի ասուլիսները, հավաքները, երթերը և միջոցառումները:   

Հայտարարությունում մասնավորապես  նշվել է, որ նմանատիպ միջոցառումների կազմակերպումն ըստ №5442 Նահանգի կառավարման մասին օրենքի 11/C կետի և № 2911 Հավաքների և երթերի մասին օրենքի 17-րդ հոդվածի դրույթների նպատակահարմար չի դիտարկվում հանգստության պահպանման, անվտանգության և այլ նկատառումներով։

Նաև զգուշացվել է, որ վերոնշյալ արգելքի պահանջը չկատարելու դեպքում համապատասխան օրենսդրական դրույթների շրջանակներում կձեռնարկվեն անհրաժեշտ դատական և վարչական միջոցներ։ 

Աղբյուր`    Yenisafak.com.tr

facebook sharing button
twitter sharing button
pinterest sharing button
email sharing button