Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայոց ցեղասպանության մասին գրառման համար թուրք պատգամավորի դեմ հետաքննություն է սկսվել

Հայոց ցեղասպանության մասին գրառման համար թուրք պատգամավորի դեմ հետաքննություն է սկսվել
Տարածաշրջան
16:38, 25 апрель 2022
Անկարայի հանրապետական գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP)՝ Ստամբուլից ընտրված պատգամավոր Սեզգին Թանրըքուլուի դեմ։  Պատճառը Հայոց ցեղասպանության վերաբերյալ պատգամավորի ապրիլքսանչորսյան գրառումն է։ Հայտնում է ermenihaber․am-ը։

Նշվում է, որ քննությունը սկսվել Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով, քանի որ հստակ ապացույցներ կան, որ Թանրըքուլուն «նսեմացրել է «Թուրքիայի Հանրապետության պետական հեղինակությունը»։