Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լույս է տեսել Թաներ Աքչամի «Հայոց Ցեղասպանության համառոտ պատմություն» նոր աշխատությունը

Լույս է տեսել Թաներ Աքչամի  «Հայոց Ցեղասպանության համառոտ պատմություն» նոր աշխատությունը
Մշակույթ
20:33, 16 апрель 2021
Ապրիլի 24-ին ընդառաջ՝ «Արաս» հրատարակչատունը լույս է ընծայել Թաներ Աքչամի «Հայոց Ցեղասպանության համառոտ պատմություն» /«Ermeni Soykırımı'nın Kısa Bir Tarihi»/ նոր աշխատությունը։

Հիշեցնենք, որ Աքչամն հայտնի է Հայոց Ցեղասպանության մասին իր ուսումնասիրություններով։ Այս մասին հայտնում է պոլսահայ «Ժամանակը»։

Պարբերականը նշում է, որ Աքչամը հեղինակավոր խոսք ունեցող մասնագետներից է Հայոց Ցեղասպանությունն ուսումնասիրողների շրջանում, որը նյութն ուսումնասիրում է համակողմանիորեն, հարկ եղած դեպքում նաև առանձին դրվագներ ավելի խորը հետազոտության նյութ դարձնելով։

Հայտնի է, որ Աքչամը հայտնաբերել եւ հանրայնացրել է Հայոց Ցեղասպանության մասին մի շարք փաստաթղթեր։ Նա համագործակցում է նաև սփյուռքահայ շրջանակների հետ։ Ներկա աշխատությունը, ինչպես վերնագիրն է հուշում, Հայոց Ցեղասպանության համառոտ պատմությունն է։ Գիրքը խմբագրել են Ռոբեր Քոփթաշն ու Օնուր Քոչիլղիթը։