Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հաքան Ֆիդանը՝ Թուրքիայի արտաքին քաղաքական առաջնահերթությունների մասին

Հաքան Ֆիդանը՝ Թուրքիայի արտաքին քաղաքական առաջնահերթությունների մասին
Տարածաշրջան
17:12, 05 июнь 2023
Թուրքիան կշարունակի հավատարիմ մնալ արտաքին քաղաքականության հայեցակարգին, որը հիմնված է ազգային շահերի վրա, որի թիրախում ազդեցության ցանկացած ձևից անկախությունն է: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նորանշանակ նախարար Հաքան Ֆիդանը Անկարայում արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի լիազորությունների փոխանցման արարողության ժամանակ։

«Իմ պաշտոնում ես առավելագույն ջանքեր կգործադրեմ՝ պաշտպանելու և առաջ մղելու Թուրքիայի շահերը, ծառայելու երկրի ամբողջականությանը, անվտանգությանն ու բարօրությանը»,- ասել է թուրք նախարարը։ Ֆիդանը նաև երախտագիտություն է հայտնել Մևլութ Չավուշօղլուին Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնում «երկարամյա ծանրակշիռ և դժվար աշխատանքի համար»։