Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էրդողանն ու Ռաիսին սկսել են բանակցությունները

Էրդողանն ու Ռաիսին սկսել են բանակցությունները
Քաղաքականություն
13:17, 19 июль 2022
Թեհրանում այսօր՝ հուլիսի 19-ին, պաշտոնապես դիմավորել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Թուրքիայի նախագահին Սաադաբադ պալատում դիմավորել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։ Այնուհետ սկսվել են պետությունների ղեկավարների բանակցությունները՝ նեղ ձևաչափով։

Թուրքական պատվիրակության կազմում են պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն, ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն, ֆինանսների նախարար Նուրեդդին Նեբատին, էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեզը, սպորտի նախարար Մեհմեթ Մուհարեմ Քասապօղլուն, առևտրի նախարար Մեհմեթ Մուշը, արդյունաբերության նախարար Մուստաֆա Վարանկը, Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանը, նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Ֆահրեթթին Ալթունը և նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը։