Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիան հրաժարվում է իր տարածքում պատսպարել երկրաշարժից տուժած սիրիացիներին

Թուրքիան հրաժարվում է իր տարածքում պատսպարել երկրաշարժից տուժած սիրիացիներին
Տարածաշրջան
18:54, 13 февраль 2023
«Թուրքիայի համար սիրիացի փախստականների հավելյալ ներհոսքն անթույլատրելի է», - այսօր Անկարայում, Լիբիայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, հայտարարել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն։

Թուրքիայի արտգործնախարարը այս հայտարարությամբ արձագանքել է ԵՄ մի շարք երկրներից, մասնավորաբար, Բելգիայից հնչող կոչերին, որոնց համաձայն Թուրքիան պետք է իր տարածքում պատսպարի երկրաշարժից տուժած սիրիացիներին։

Դրա հետ մեկտեղ, ըստ Hurriyet պարբերականի, Անկարան պատրաստակամություն է հայտնել բացել Սիրիայի հետ սահմանին գտնվող երկու անցակետերը՝ հարևան երկիր մարդասիրական օգնություն հասցնելու համար։

«Պատրաստ ենք նաև այդ նպատակով բացել մեր օդային տարածքը», - հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը։