Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մենք երբեք չենք համաձայնի ռուս խաղաղապահների հասցեին հնչեցված նախատինքների հետ». Պեսկով

«Մենք երբեք չենք համաձայնի ռուս խաղաղապահների հասցեին հնչեցված նախատինքների հետ». Պեսկով
Ռուսաստան
15:38, 25 сентябрь 2023
Ռուսաստանը կշարունակի երկխոսությունը Հայաստանի՝ ներառյալ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն կտրականապես համաձայն չէ ռուս խաղաղապահներին ինչ-որ բանում մեղադրելու փորձերի հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ 

Նրա խոսքով՝ այս դժվարին օրերին Հայաստանի հետ տարբեր մակարդակներով երկխոսությունը շարունակվում է։  

«Գիտեք, բոլորովին վերջերս Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ: Մենք հասկանում ենք այս պահի էմոցիոնալ շիկացումը, բայց կտրականապես համաձայն չենք պատասխանատվությունը ռուսական կողմի վրա, առավել ևս ռուս խաղաղապահների վրա դնելու փորձի հետ, որոնք ցույց են տալիս իսկական հերոսություն՝ իրենց գործառույթները կատարելով այն մանդատով, որն առկա է։ Եվ նախատել խաղաղապահներին, որ նրանք ինչ-որ բան այն չեն անում, ոչ ոք չի կարող։ Մենք երբեք չենք համաձայնի նման նախատինքների հետ»,- ասել է Պեսկովը։