Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ղազախստանն արգելել է ռազմական նշանակության 106 տեսակի ապրանքների արտահանումը Ռուսաստան

Ղազախստանն արգելել է ռազմական նշանակության 106 տեսակի ապրանքների արտահանումը Ռուսաստան
Ռուսաստան
13:50, 19 октябрь 2023
Ղազախստանն արգելել է Ռուսաստան արտահանել 106 տեսակի ապրանքներ, որոնք կարող են օգտագործվել պատերազմի ժամանակ։

Այդպիսի ապրանքների թվում են անօդաչուները, չիպերը և էլեկտրոնիկան, որոնք կարող են օգտագործվել պատերազմի ընթացքում։ Նշված 106 անուն ապրանքները չեն արտադրվում Ղազախստանում, բայց վերաարտահանվել են Ղազախստանի տարածքով։  Այս մասին հայտարարել է առևտրի և ինտեգրման փոխնախարար Կայրաթ Թորեբաևը։

«Հիմնական խնդիրը կապված է արտահանման հետ։ Ամբողջ ապրանքը մենք արտահանում ենք (Ռուսաստանի տարածքով):
Սահմանափակվել է միայն պատերազմին առնչվող ապրանքների արտահանումը։ Դրանք 106 տեսակի ապրանքներ են: Մենք ամբողջությամբ սահմանափակել ենք նրանց արտահանումը»,- ասել է նա։