Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանն արգելել է հացահատիկի և շաքարի արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանն արգելել է հացահատիկի և շաքարի արտահանումը ԵԱՏՄ երկրներ
Ռուսաստան
13:09, 11 март 2022
Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է հացահատիկային մշակաբույսերի արտահանումը ԵԱՏՄ երկրներ, հայտնում է ՏԱՍՍ՝ հղում անելով երկրի տնտեսական զարգացման և ինտեգրման կառավարական հանձնաժողովի մաքսային և ոչ մաքսային սակագնային կարգավորման, արտաքին առևտրի պաշտպանիչ միջոցառումների ենթահանձնաժողովի որոշմանը։

Ենթահանձնաժողովը որոշել է նաև արգելել Ռուսաստանից երրորդ երկրներ սպիտակ շաքարի և եղեգնաշաքարի հումքի արտահանումը։

Հացահատիկի և շաքարի արտահանման արգելքը կպահպանվի մինչև օգոստոսի 31-ը։ Հացահատիկի սահմանափակումը վերաբերում է ցորենին, տարեկանին, մեսլինին, գարիին, եգիպտացորենին։

Նշվում է, սակայն, որ բացառություն կարվի արդյունաբերության և առևտրի նախարարության կողմից տրված արտահանման լիցենզիաների մատակարարումների համար։ Նախարարության հաղորդագրությունում ասվում է նաև, որ ԵԱՏՄ երկրներն ընթացիկ սեզոնում արդեն իրականացրել են իրենց անհրաժեշտ գնումների ծավալները։