Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հրդեհ ադրբեջանցի միլիարդատերերին պատկանող «Սադովոդ» շուկայում. կան տուժածներ

Հրդեհ ադրբեջանցի միլիարդատերերին պատկանող «Սադովոդ» շուկայում. կան տուժածներ
Ռուսաստան
14:45, 01 декабрь 2023
Մոսկվայի «Սադովոդ» շուկայում հրդեհ է բռնկվել։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհն ընդգրկել է 20-րդ գծի առևտրի տաղավարները։

Դեպքի վայրում արդեն աշխատում են արտակարգ ծառայությունները, իրականացվում է մարդկանց տարհանում։ ՌԴ ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ փրկարարները հրկիզվող տաղավարներից տարհանել են 350 մարդու: Գերատեսչությունը նշել է, որ հրդեհաշիջման աշխատանքներին խանգարում է շինությունների խտությունը:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, հրդեհի հետևանքով տուժել է երկու մարդ։

Նշենք, որ տոնավաճառը պատկանում է հրեական ծագմամբ ադրբեջանցի միլիարդատերեր Գոդ Նիսանովին և Զարախ Իլիևին։