Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ-ում զինակոչիկները պարտավոր են հանձնել իրենց արտասահմանյան անձնագրերը մինչև ծառայության ավարտը. օրենքն այսօրվանից մտել է ուժի մեջ

ՌԴ-ում զինակոչիկները պարտավոր են հանձնել իրենց արտասահմանյան անձնագրերը մինչև ծառայության ավարտը. օրենքն այսօրվանից մտել է ուժի մեջ
Ռուսաստան
13:27, 11 декабрь 2023
Դեկտեմբերի 11-ին Ռուսաստանում սկսել են գործել նոր կանոններ, որոնք պարտավորեցնում են քաղաքացիներին, որոնց արգելված է լքել երկիրը, հանձնել իրենց արտասահմանյան անձնագրերը։

Ենթադրվում է, որ անձնագիրը հինգ աշխատանքային օրվա ընթացքում պետք է «հանձնվի պահման» այն մարմիններին, որոնք տրամադրել են անձնագիրը (ՆԳՆ կամ ԱԳՆ), կամ պետական կազմակերպություններին, որոնք սահմանափակել են իրենց աշխատակցի մեկնումը արտասահման: 

Զինակոչիկները, որոնք հանձնել են արտասահմանյան անձնագրերը, դրանք ստանալու համար պետք է ներկայացնեն զինգրքույկ՝ զորակոչային զինվորական ծառայության կամ այլընտրանքային քաղաքացիական ծառայության ավարտի վերաբերյալ նշումով:

«Ռուսաստանի Դաշնությունից դուրս գալու և Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու կարգի մասին» օրենքում փոփոխությունները, որոնք զինվորական կամ այլընտրանքային քաղաքացիական ծառայության զորակոչվածներին պարտավորեցնում են հանձնել արտասահմանյան անձնագրերը, ստորագրվել են Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից 2023 թվականի հունիսի 13-ին։ Օրենքն ուժի մեջ է մտել դեկտեմբերի 11-ին՝ պաշտոնական հրապարակումից 180 օր անց։