Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինը պարզեցրել է ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը Բելառուսի, Ղազախստանի և Մոլդովայի քաղաքացիների համար

Պուտինը պարզեցրել է ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը Բելառուսի, Ղազախստանի և Մոլդովայի քաղաքացիների համար
Ռուսաստան
15:46, 19 декабрь 2023
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պարզեցրել է Բելառուսի, Ղազախստանի և Մոլդովայի քաղաքացիների համար Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու ընթացակարգը։

Ստորագրված հրամանագրի համաձայն՝ Բելառուսի քաղաքացիներն այսուհետ կարող են դիմել Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար՝ առանց հաշվի առնելու Ռուսաստանում բնակվելու ժամկետը, ռուսաց լեզվի իմացությունը, պատմությունը և երկրի օրենսդրության հիմունքները։

Երկրում բնակության սահմանված ժամկետի պահպանումը (5 տարի) պարտադիր չի լինի նաև Ղազախստանի և Մոլդովայի քաղաքացիների համար, սակայն, ի տարբերություն բելառուսների, նրանք պետք է ներկայացնեն ռուսաց լեզվի իմացությունը հաստատող սերտիֆիկատ: