Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Արևմուտքի նպատակը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը չէ». Զախարովա

«Արևմուտքի նպատակը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը չէ». Զախարովա
Ռուսաստան
18:30, 20 декабрь 2023
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ադրբեջանի և Հայաստանի ավելացումն ու անհետացումը այն երկրների ցանկից, որոնք սատարել են Եվրոպական միության որոշումը երեք տարով՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 8-ը երկարաձգել եվրոպական «Մագնիտսկու ցուցակը»։

«Նախնական տարբերակում Ադրբեջանն ու Հայաստանը հայտնվել են երրորդ երկրների ցանկում։ Սակայն որոշ ժամանակ անց նրանք հրաշքով անհետացել են այնտեղից։ Իհարկե, իմ կարծիքով, ավելի ճիշտ կլինի այս հարցը հասցեագրել բրյուսելյան աճպարարներին, քանի որ սա իսկապես ինչ-որ կախարդանք է։ Սա ձեր փաստաթղթերի տարբեր տարբերակների աճպարարությունն է: Ինչ վերաբերում է մեր գնահատականին, ապա Բրյուսելի բոլոր ճիգերը՝ իր հակառուսական սահմանափակումներին միջազգային նորմերին համապատասխանության տեսք հաղորդել՝ երրորդ երկրներին ներքաշելով իր պատժամիջոցների միջոցառումների մեջ, դատարկ, ոչ կառուցողական, անհեռանկար զբաղմունք է: ԵՄ-ի միակողմանի սահմանափակող միջոցները, որոնք ընդունվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանցմամբ, միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտում են»,- ասել է նա։

Ինչ վերաբերում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Զախարովան ասել է. «Միակ նպատակն ու խնդիրը ոչ մի կերպ կապված չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և նորմալացման հետ, երկարատև, տասնամյակներ ընթացող ճգնաժամի հետևանքների կարգավորման հետ։ Սա միայն ցանկություն է ևս մեկ անգամ զբաղեցնելու ինչ-որ հակառուսական կետ, գրավելու ինչ-որ հակառուսական բարձունքներ, ամրապնդվելու հակառուսական դիրքերում մեր երկրի մոտ»,- ասել է նա ճեպազրույցում։