Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՆԱՏՕ-ն զգուշացնում է Ռուսաստանի դեմ պատերազմի մասին

ՆԱՏՕ-ն զգուշացնում է Ռուսաստանի դեմ պատերազմի մասին
Ռուսաստան
11:56, 19 январь 2024
ՆԱՏՕ-ի երկրները չպետք է կարծեն, թե իրենք կշարունակեն ապրել խաղաղության մեջ, նրանք պետք է պատրաստվեն Ռուսաստանի դեմ պատերազմի, որը մեծապես կազդի սովորական մարդկանց վրա, կարծում է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ, նիդեռլանդցի ծովակալ Ռոբ Բաուերը։

Բրիտանական Daily Telegraph թերթը Բաուերի հայտարարությունները հրապարակել է առաջին էջում՝ «ՆԱՏՕ-ն զգուշացնում է առաջիկա 20 տարիներին Ռուսաստանի դեմ պատերազմի մասին» վերնագրով։
«Մենք պետք է գիտակցենք, որ այն, որ մենք ապրում ենք խաղաղ պայմաններում, դա ինքնին  ինչ-որ ենթադրելի չէ: Եվ դրա համար էլ մենք պատրաստվում ենք Ռուսաստանի դեմ հակամարտության։ Բայց բանավեճը շատ ավելի լայն է: Սա և արդյունաբերական բազան է, ինչպես նաև մարդիկ, ովքեր պետք է հասկանան, որ իրենք որոշակի դեր են խաղում»,- Բաուերին մեջբերում է Telegraph-ը։ 

Ծովակալը գովաբանել է Շվեդիայի իշխանություններին քաղաքացիներին նախազգուշացնելու համար, որ պետք է պատրաստվել պատերազմի. «Պետք է սկսել սրանից: Այն գիտակցումից, որ ամեն ինչ չէ, որ կարելի է ծրագրել, և ամեն ինչ չէ, որ առաջիկա 20 տարում կլինի հրաշալի»։
 
Հաջորդ շաբաթ ՆԱՏՕ-ն սկսում է «Steadfast Defender 2024» լայնածավալ զորավարժությունները, որին կմասնակցեն մոտ 90 հազար զինվորական (այդ թվում՝ 20 հազար բրիտանացի): Այս զորավարժությունները կտևեն մինչև մայիս։