Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանում Իլ-76 ինքնաթիռ է կործանվել. Նախնական տվյալներով՝ 15 մարդ զոհվել է

Ռուսաստանում Իլ-76 ինքնաթիռ է կործանվել. Նախնական տվյալներով՝ 15 մարդ զոհվել է
Ռուսաստան
16:15, 12 март 2024
Ռուսաստանի Դաշնության Իվանովոյի մարզում վայրէջք կատարելիս ռուսական ռազմական Իլ-76 ինքնաթիռ է կործանվել:
Նախնական տվյալներով՝ օդանավում գտնվող 15 մարդ զոհվել է։

«112» տելեգրամ ալիքի համաձայն՝ Իվանովոյի մոտ վթարի ենթարկված Իլ-76 ինքնաթիռը վայրէջք է կատարել Տվերում:

Ինքնաթիռը ուսումնական թռիչք կատարելիս է եղել:Հաղորդվում է, որ այն օդ է բարձրացել Սեվերնիի օդանավակայանից և մի քանի րոպե մնացել օդում։ Շրջադարձի ժամանակ հրդեհվել է ինքնաթիռի շարժիչը, անձնակազմը փորձել է վթարային վայրէջք կատարել թռիչքուղու վրա շրջանագծից հետո, բայց չի կարողացել դա անել»։

Նշվում է, որ ինքնաթիռում գտնվել է 15 հոգի, նրանցից 8-ը անձնակազմի անդամներ են եղել: