Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալիևը շնորհավորել է Պուտինին

Ալիևը շնորհավորել է Պուտինին
Ռուսաստան
14:37, 18 март 2024
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

Իլհամ Ալիևը նշել է, որ Վլադիմիր Պուտինի համոզիչ հաղթանակն ընտրություններում վկայում է ռուսաստանցիների բարձր վստահության և ակտիվ աջակցության մասին՝ ուղղված պետականության ամրապնդմանը, կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը և երկրի բնակչության բարեկեցության բարձրացմանը։ 

Ադրբեջանի նախագահը նաև նշել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները առանձնանում են զարգացման կայունությամբ։

 «Ուրախալի է, որ այսօր այդ հարաբերությունները, հիմնվելով մեր ժողովուրդների միջև բազմադարյա բարեկամության ավանդույթների
և բարիդրացիության վրա, հաջողությամբ ընդլայնվում և ամրապնդվում են դաշնակցային փոխգործակցության և փոխշահավետ համագործակցության ոգով՝ լցվելով նոր բովանդակությամբ։ Համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերը այսուհետ ևս ուղղված կլինեն ադրբեջանա-ռուսական համապարփակ գործընկերության խորացմանը, երկկողմ օրակարգի հրատապ խնդիրների իրականացմանը և բոլոր ոլորտներում արդյունավետ փոխգործակցության ապահովմանը` հանուն մեր երկրների և ժողովուրդների բարգավաճման»,- ասված է նամակում: