Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանում առևտրի կենտրոններ հաճախելիությունը կտրուկ նվազել է՝ ահաբեկչությունից հետո

Ռուսաստանում առևտրի կենտրոններ հաճախելիությունը կտրուկ նվազել է՝ ահաբեկչությունից հետո
Ռուսաստան
10:41, 25 март 2024
Մերձմոսկվայում Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Ռուսաստանի առևտրի կենտրոններ հաճախելիությունը նվազել է 15-20%-ով: Այսպիսի տվյալներ են հայտնել Focus Technologies-ի փորձագետները, փոխանցում է «Կոմերսանտը»։
Մոսկվայի առևտրի կենտրոններում մարտի 23-ին տրաֆիկըը 33%-ով նվազել է նախորդ շաբաթվա համեմատ և 34%-ով՝ 2023 թվականի ցուցանիշների համեմատ։ 
 
Focus Technologies-ի հետազոտությունների ղեկավար Միխայիլ Վասիլևը բացատրել է, որ հաճախելիությունը կտրուկ նվազել է թե՛ անվտանգության նկատառումներից ելնելով և թե՛ որպես կարեկցանքի նշան նրանց հարազատների հանդեպ, ովքեր հարձակման ժամանակ եղել են «Կրոկուս»-ում: 
 
Zemskiy Group-ի հիմնադիր Վլադիսլավ Զեմսկին կարծում է, որ «այս պահին անհնար է ուժեղացնել անվտանգությունը բոլոր օբյեկտներում», քանի որ արագ արձագանքման զինված խմբերի ստեղծումը, մոնիտորների և տեսախցիկների հավելյալ գնումը, որոնք արձագանքում են ձայներին, շարժումներին, դեմքի արտահայտություններին, կարող է տևել մի քանի շաբաթ: