Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կրեմլի վրա հարձակմանը մասնակցություն չունենալու մասին ԱՄՆ-ի և Ուկրաինայի հայտարարությունները ծիծաղելի են. Պեսկով

Կրեմլի վրա հարձակմանը մասնակցություն չունենալու մասին ԱՄՆ-ի և Ուկրաինայի հայտարարությունները ծիծաղելի են. Պեսկով
Ռուսաստան
14:37, 04 май 2023
Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն և այլ գերատեսչություններ այժմ հետաքննում են Կրեմլի վրա ուկրաինական անօդաչուների հարձակումը, այդ աշխատանքի ժամկետը կախված է նրանցից, այսօր լրագրողներին  հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Անկասկած այն, ինչ տեղի է ունեցել, ենթակա է շատ մանրակրկիտ քննության: Օպերատիվ քննության: Դուք գիտեք, որ Քննչական կոմիտեն, անհրաժեշտ ծառայությունները զբաղվում են այդ ամենով: Իսկ թե երբ սպասել արդյունքներին, չեմ կարող ասել, դա արդեն կախված է նրանցից»,- նշել է նա ի պատասխան հարցի, թե հիմա ինչ փուլում է հետաքննությունը և երբ կարելի է սպասել արդյունքների հրապարակմանը։

Պեսկովը հայտարարել է, որ ուկրաինական և ամերիկյան իշխանությունների հայտարարությունները, թե իրենք մասնակից չեն Կրեմլի վրա անօդաչուների հարձակմանը, ծիծաղելի են թվում, Մոսկվան գիտի, որ հարվածների համար է և՛ միջոցները, և՛ թիրախները Կիևն ընտրում է Վաշինգտոնի թելադրանքով։ «Դա հերքելու փորձերը՝ և՛ Կիևում, և՛ Վաշինգտոնում, իհարկե, միանգամայն ծիծաղելի են: Մենք շատ լավ գիտենք, որ նման գործողությունների, նման ահաբեկչությունների վերաբերյալ որոշումները Կիևում չեն կայացվում: Այլ հենց՝ Վաշինգտոնում: Իսկ Կիևը արդեն կատարում է այն, ինչ իրեն ասում են անել»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պուտինի մամուլի քարտուղարը նշել է, որ «հաճախ նույնիսկ նպատակները չի որոշում Կիևը, այլ դրանք որոշվում են Վաշինգտոնում, այնուհետև հասցնում են Կիև, որպեսզի Կիևը կատարի դրանք»։ «Եվ ամեն անգամ չէ, որ Կիևին միջոցներն ընտրելու իրավունք է տրվում:

Սա ևս հաճախ թելադրվում է օվկիանոսից այն կողմ: Մենք դա լավ գիտենք և մեզ հաշիվ ենք տալիս»,- ընդգծել է Պեսկովը: