Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոսկվայում զանգվածաբար չեղարկում են ավիաչվերթները

Մոսկվայում զանգվածաբար չեղարկում են ավիաչվերթները
Ռուսաստան
13:26, 08 август 2023
Այսօր՝ օգոստոսի 8-ին, Մոսկվայի երեք օդանավակայաններում տեղի է ունեցել չվերթների զանգվածային չեղարկում և հետաձգում։ Ծառայություններից մեկի տվյալներով՝ 24 ինքնաթիռ չի թռչել ըստ պլանի։

Այսպես. «Վնուկովո»-ում չեղարկվել են վեց ինքնաթիռների թռիչքներ, «Դոմոդեդովո»-ում հետաձգվել են տասը չվերթներ, իսկ չորսը՝ չեղարկվել։ Իսկ «Շերեմետևո»-ում չորս չվերթ տեղափոխվել է։

Ժուկովսկու ժամանակացույցում խափանումների մասին տեղեկություններ չկան։ Ինքնաթիռների թռիչքի ժամի զանգվածային փոփոխության պատճառը մայրաքաղաքային օդանավակայաններում չի հաղորդվում։