Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մառախուղի պատճառով Մոսկվայում ավելի քան 200 ավիաչվերթ է հետաձգվել․ azatutyun.am

Մառախուղի պատճառով Մոսկվայում ավելի քան 200 ավիաչվերթ է հետաձգվել․ azatutyun.am
Ռուսաստան
17:12, 02 ноябрь 2021
Մոսկվայում ավելի քան 200 չվերթ է արդեն հետաձգվել մառախուղի պատճառով։ «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայանների փոխարեն տասնյակ ինքնաթիռներ, այդ թվում՝ Երևանից Մոսկվա ուղևորվող օդանավը, այսօր վայրէջք է կատարել Նիժնի Նովգորոդում, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։

Մառախուղը դժվարություններ է ստեղծել նաև մոսկվացիների համար, Արտակարգ իրավիճակների ծառայությունը հորդորել է քաղաքի բնակիչներին մեքենաները վարել ցածր արագությամբ և ուշադիր լինել փողոցն անցնելիս։

Օդերևութաբանական ծառայությունը կանխատեսում է, որ օրվա երկրորդ կեսին եղանակը կարող է բարելավվել։

Աղբյուր՝ azatutyun.am