Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ի՞նչ է կատարվում Էկվադորում. դիմակավորված անձանց ներխուժում հեռուստաալիքի ստուդիա, գնդակահարություններ փողոցներում, ոստիկանության աշխատակիցների առևանգում

Ի՞նչ է կատարվում Էկվադորում. դիմակավորված անձանց ներխուժում հեռուստաալիքի ստուդիա, գնդակահարություններ փողոցներում, ոստիկանության աշխատակիցների առևանգում
ԱՄՆ
11:10, 10 январь 2024
Անհայտ դիմակավորված անձինք սառը զենքերով ներխուժել են Էկվադորի Գուայաքիլի TC հեռուստաալիքի ստուդիա, որտեղ շարունակվում են անկարգությունները՝ կապված երկրի բանտերի վերակազմավորման հետ։ Տեղի ունեցածի կադրերը հրապարակել է Canal 7 հեռուստաընկերությունը։

«Կապյուշոններով զինված անձինք մտել են Գուայաքիլի TC տարածք»,- ասվում է հեռուստաալիքի բլոգի հաղորդագրության մեջ: 
Հաղորդվում է նաև, որ կարտելի անդամները փողոցում գնդակահարել են աշակերտուհու, սպանվել են նաև Գուայաքիլի համալսարանի 50 ուսանողներ:

Զինված կարտելները Էկվադորի փողոցներում սկսել են զանգվածաբար պայթեցնել և գնդակահարել ոստիկաններին։
Փողոցներում ռազմական տեխնիկա է հայտնվել:
 
Նախօրեին նախագահ Դանիել Նոբոան բանտերում մի շարք անկարգություններից և ամենամեծ հանցախմբի ղեկավարի փախուստից հետո 60 օրով արտակարգ դրություն է սահմանել, որպեսզի գործի դնի զինված ուժերը քրեակատարողական համակարգի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու համար։

Էկվադորի կառավարության գործողությունները անկարգությունների ալիք են առաջացրել երկրի քաղաքներում. երեքշաբթի գիշերը հանցագործները սկսել են այրել մեքենաներ և ավտոբուսներ, իսկ Գուայաքիլում գրանցվել են ինքնաշեն պայթուցիկ սարքերի պայթյուններ։ Էկվադորի ոստիկանությունը հայտնել է, որ անհայտ անձինք մեկ օրից պակաս ժամանակում առևանգել են ոստիկանության յոթ աշխատակցի Կիտոյում և երկրի հարավ-արևմուտքում գտնվող Մաչալա քաղաքում։ 

Իշխանությունները Էկվադորի մայրաքաղաք Կիտոյում անկարգություններից հետո ուժեղացրել են անվտանգության միջոցառումները և երկրի կառավարությանը կոչ են արել ներգրավել բանակը ռազմավարական օբյեկտները պաշտպանելու համար: