Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բաքվում հրաժարվել են ընդունել Լուիս Բոնոյին

Բաքվում հրաժարվել են ընդունել Լուիս Բոնոյին
ԱՄՆ
12:17, 11 январь 2024
Ադրբեջանի իշխանությունները հրաժարվել են ընդունել ԱՄՆ պետքարտուղարության՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Լուիս Բոնոյին: Այս մասին հայտնել է ադրբեջանական Minval գործակալությունը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները:

Նշվում է, որ Բոնոյին Ադրբեջան այցելելու մերժման հիմնական պատճառը Վաշինգտոնի «անհասկանալի և միակողմանի քաղաքականությունն է»:

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն էր տարածել, որ Բոնոն  հաճախ է այցելում տարածաշրջան՝ քննարկելու ԱՄՆ-ի աջակցությունը խաղաղության գործընթացին, կայուն և արդար խաղաղության հասնելու ուղիները։ «Մենք պատրաստ ենք օգնել ցանկացած գործընթացի, որը խաղաղություն և կայունություն կբերի Հարավային Կովկասի ժողովուրդներին», - նշել էր Բոնոն։ Սակայն Ադրբեջանի մայրաքաղաք այցի մասին այդպես էլ չի հայտարարվել։