Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների «ճարտարապետը» աշխատանքի է վերադառնում Սպիտակ տուն

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների «ճարտարապետը» աշխատանքի է վերադառնում Սպիտակ տուն
ԱՄՆ
11:44, 16 февраль 2024
Ամերիկացի տնտեսագետ Դալիպ Սինգհը, որին անվանում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների «ճարտարապետ», վերադառնում է աշխատանքի Սպիտակ տանը։ Այս մասին հայտնում է Axios պորտալը։

Սինգհը 2021 թվականի փետրվարից մինչև 2022 թվականի հունիսը զբաղեցրել է ԱՄՆ նախագահի՝ միջազգային տնտեսության հարցերով խորհրդականի տեղակալի պաշտոնը։ Նա իր պաշտոնը լքել է ընտանեկան պատճառներով։ 

Սինգհին փոխարինած Մայք Փայլը ազատվելու է փետրվարի վերջին, հայտնում է պորտալը։

Ինչպես սպասվում է, Սինգհը կօգնի համակարգել ԱՄՆ դիրքորոշումը G7-ի և G20-ի գագաթնաժողովներում, որոնք կկայանան համապատասխանաբար հունիսին և նոյեմբերին: