Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էստոնիան փակել է ցամաքային սահմանը Ռուսաստանի հետ

Էստոնիան փակել է ցամաքային սահմանը Ռուսաստանի հետ
Աշխարհ
15:17, 16 август 2022
Էստոնիան փակել է Ռուսաստանի հետ ցամաքային սահմանը Նարվա-Իվանգորոդ սահմանային անցակետում։ Այս մասին հայտնում է Delfi պորտալը։

«Ականատեսների խոսքով՝ էստոնացի սահմանապահները արդեն մի քանի ժամ է, ինչ թույլ չեն տալիս Ռուսաստանի Դաշնությունից եկող մարդկանց մուտքը, նրանց շրջանում կան նաև Էստոնիայի բնակիչներ։ Պորտալը առայժմ տվյալներ չունի, թե երբ կբացվի սահմանը»,- ասվում է հոդվածում։ 

Լրագրողները կարծում են, որ նման որոշումը կարող է կապված լինել Նարվայում T-34 տանկ-հուշարձանի և խորհրդային այլ հուշարձանների քանդման իրավիճակի հետ։

Ավելի վաղ Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Ռեյնսալուն հայտարարել էր, որ օտարերկրացիները, ովքեր բողոքում են Նարվայում T-34 հուշարձան տանկի կամ խորհրդային այլ հուշարձանների քանդման դեմ, կզրկվեն երկրում բնակության թույլտվությունից։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ռեյնսալուի խոսքերը համարել է սպառնալիք, այդ թվում՝ խոսքի ազատության և Էստոնիայի պետականության նկատմամբ։