Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զախարովան դատապարտել է Թուրքիայում Դուդաևի հուշակոթողի բացումը

Զախարովան դատապարտել է Թուրքիայում Դուդաևի հուշակոթողի բացումը
Քաղաքականություն
22:15, 15 декабрь 2021
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Չեչնիայի անջատողական շարժման առաջնորդ Ջոհար Դուդաևի հուշարձանի բացումը Թուրքիայում, ընդգծել է Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը ահաբեկիչների հուշարձանների նկատմամբ՝ գրում է РИА Новости-ն։

«Դուք գիտեք մեր սկզբունքային դիրքորոշումը ծայրահեղականների, ահաբեկիչների, գրոհայինների և նրանց համախոհների ցանկացած տեսակի հուշարձանների տեղադրման վերաբերյալ: Այդ դիրքորոշումն անփոփոխ է, սկզբունքային և վերաբերում է ցանկացած երկրի»,- ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ:

Ավելի վաղ TRT հեռուստաալիքը հայտարարել էր Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Քյորֆեզ քաղաքում Ջոհար Դուդաևի անվան զբոսայգու բացման մասին, տեղական իշխանություններն էլ Չեչնիայի անջատողական շարժման առաջնորդին անվանել են «ազատության համար պայքարի» խորհրդանիշ։
Չեչնիայի անջատողական շարժման առաջնորդը Ջոհար Դուդաևը հանդես է եկել Չեչնիան Ռուսաստանից անջատելու օգտին և ղեկավարել է ռազմական գործողությունները Ռուսաստանի դաշնային ուժերի դեմ։ Դուդաևը սպանվել է 1996 թվականի ապրիլի 21-ին՝ չեչենական Գեխի-Չու գյուղի մոտ։