Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Պուտինը խելագար շան որդի է». Բայդենը՝ միջուկային սպառնալիքի մասին

«Պուտինը խելագար շան որդի է». Բայդենը՝ միջուկային սպառնալիքի մասին
ԱՄՆ
11:58, 22 февраль 2024
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սան Ֆրանցիսկոյում նախընտրական դրամահավաքի ժամանակ բացասաբար է արտահայտվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին, հայտնում է Reuters-ը։

Հովանավորների փոքր խմբի առջև ունեցած ելույթում Բայդենն ասել է, որ միջուկային հակամարտության սպառնալիքը միշտ գոյություն ունի, բայց մարդկության համար էքզիստենցիալ սպառնալիքը մնում է կլիման: 

«Վերջին էքզիստենցիալ սպառնալիքը կլիման է: Մենք ունենք խելագար շան որդի, այդ տղան՝ Պուտինը, և մյուսները։ Եվ մենք միշտ պետք է անհանգստանանք միջուկային հակամարտությունից, բայց մարդկության համար էքզիստենցիալ սպառնալիքը կլիման է»,- ասել է Բայդենը:
Բայդենը, ինչպես նշում է CNN-ը, քննադատել է նաև ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, որն իր իրավական խնդիրները համեմատել է ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի մահվան հետ: 

«Նա իրեն համեմատում է Նավալնիի հետ և ասում՝ քանի որ մեր երկիրը դարձել է կոմունիստական, իրեն հետապնդել են, ինչպես Նավալնիին։ Որտեղի՞ց է, գրողը տանի, սա վերցվում»,- ասել է Բայդենը (մեջբերումը՝ CNN-ի): ԱՄՆ նախագահը հավելել է, որ եթե նա դա ասեր 10-15 տարի առաջ, ապա բոլորը կմտածեին, որ նրան պետք է մեկուսացնել հասարակությունից։