Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Բայդենը մառազմի մեջ ընկած անպետք ծերուկ է». Մեդվեդևը՝ ի պաշտպանություն Պուտինի

«Բայդենը մառազմի մեջ ընկած անպետք ծերուկ է». Մեդվեդևը՝ ի պաշտպանություն Պուտինի
ԱՄՆ
14:53, 22 февраль 2024
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սպառնալիք է ներկայացնում մարդկության համար, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Այսպես է նա պատասխանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին ԱՄՆ նախագահի վիրավորական արտահայտությանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, անդրադառնալով միջուկային հակամարտության սպառնալիքի առկայությանը, ասել է. «Վերջին էքզիստենցիալ սպառնալիքը կլիման է: Մենք ունենք խելագար շան որդի, այդ տղան՝ Պուտինը, և մյուսները։ Եվ մենք միշտ պետք է անհանգստանանք միջուկային հակամարտությունից, բայց մարդկության համար էքզիստենցիալ սպառնալիքը կլիման է»:

Ի պատասխան ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ասել է. «Էքզիստենցիալ վտանգ է ներկայացնում ոչ թե կլիման, այլ անպետք ծերուկները, այնպիսիք, ինչպիսինն է ինքը՝ Բայդենը, որոնք ընկել են մառազմի մեջ և պատրաստ են պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ»։ 

Վլադիմիր Պուտինի հասցեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վիրավորական արտահայտություններին ավելի վաղ անդրադարձել էր նաև ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ասելով. «ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վիրավորական արտահայտությունները Վլադիմիր Պուտինի հասցեին միանգամայն գռեհիկ են և խայտառակություն այն երկրի համար, որը ղեկավարում է Բայդենը»: