Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հետախուզական խմբերը հարձակողական մարտ են վարել

Հետախուզական խմբերը հարձակողական մարտ են վարել
---
19:20, 17 сентябрь 2021
ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների մեծամասշտաբ զորավարժությունների շրջանակում սեպտեմբերի 17-ին անցկացվել են հետախուզական խմբերի հարձակողական մարտի վարման գործողություններտեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Անձնակազմը հմուտ և ներդաշնակ գործողություններով ոչնչացրել է պայմանական հակառակորդի կրակակետերն ու կարևոր նշանակության օբյեկտները՝ կենդանի ուժի մեծ կորուստներ պատճառելով և, անցնելով հակառակորդի թիկունք, բարենպաստ պայմաններ է ստեղծել յուրային ստորաբաժանումների գործողությունների համար։