Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հալվում են Արարատ լեռան մշտական ձյունածածկ հատվածները

Հալվում են Արարատ լեռան մշտական ձյունածածկ հատվածները
---
20:48, 17 сентябрь 2021
Վերջին շրջանում կլիմայի գլոբալ տաքացման հետևանքով մեծ արագությամբ հալվում են Արարատ լեռան սառույցներն ու ձյունը, ինչը լրջորեն անհանգստացրել է բնապահպաններին՝ գրում է Ermenihaber-ը։

Շոգ եղանակի պատճառով Թուրքիայում հալվում է անգամ Արարատ լեռան մշտական ձյունածածկ հատվածը, կեղտի և կեղտաջրի արտահոսքը շարժվում է դեպի Արարատի լանջերին գտնվող գյուղեր։

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ տեղի ունեցածը կարող է լուրջ վնաս հասցնել Թուրքիայի տուրիզմին և հատկապես լեռնագնացությանը։
Արարատի մեծ և փոքր գագաթների բարձրությունը կազմում է 5165 մ և 3925 մ։

Նշենք, որ թուրքերը փոխել են Արարատ լեռան անունը և իրենց քարտեզներում ու տեղեկագրերում նշում են «Աղրը դաղ»: