Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն այցելել է ՀՀ ՊՆ N զորամասերից մեկը

ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն այցելել է ՀՀ ՊՆ N զորամասերից մեկը
---
12:58, 08 ноябрь 2022
ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն այցելել է ՀՀ ՊՆ N զորամասերից մեկը։ Այս մասին տեղեկացանք Արմեն Փամբուխչյանի ֆեյսբուքյան էջից.

«Այցելել եմ ՀՀ ՊՆ N զորամասերից մեկը, հանդիպել վարժական հավաքի մասնակիցներին և մարտական ծառայության մեկնող փրկարար ծառայության ծառայողներին: Զրուցել եմ անձնակազմի հետ և մաղթել անփորձանք ծառայություն:

Վարժական հավաքի մասնակիցների ջոկատը կազմավորվել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի և մարզային փրկարարական վարչությունների ծառայողներից: Մարտական ծառայություն իրականացնելու են պետական սահմանի երկու մարտական հենակետերում»: